Արտակ Շաբոյանը կմեկնի Լոնդոն 9 հուլիսի 2010 - 18:47 AMT PanARMENIAN.Net - Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը հուլիսի 12-ին, Միացյալ Թագավորության արդար առևտրի գրասենյակի գլխավոր տնօրեն, Մրցակցության միջազգային ցանցի (ՄՄՑ) նախագահ Ջոն Ֆինգլթոնի հրավերով կմեկնի Լոնդոն` մասնակցելու ՄՄՑ անդամ մարմինների արդյունավետությանը նվիրված աշխատաժողովին: Մրցակցության միջազգային ցանցի անդամ երկրների մրցակցային մարմինների ղեկավարների աշխատանքային հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել մրցակցության պաշտպանությանն ուղղված աշխատանքներում առաջ եկած և զարգացմանը խոչընդոտող խնդիրները: Երկօրյա աշխատաժողովի ավարտին, հուլիսի 14-ին ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը կմասնակցի նաև «Համաշխարհային մրցակցային քաղաքականության զարգացումները» թեմայով համաժողովին: Համաժողովի ընթացքում փորձառու մասնագետների և պետական պաշտոնյաների մասնակցությամբ կներկայացվեն Եվրամիությունից և ԱՄՆ-ից դուրս գտնվող պետություններում մրցակցային քաղաքականության զարգացման մակարդակն ու առկա խնդիրները: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |