Ֆրանսիայի Սենատում ներկայացվել է Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատասխանատվության ենթարկելու մասին օրինագիծը![]() ![]() PanARMENIAN.Net - Ֆրանսիացի սենատոր Սերժ Լագոշը հուլիսի 5-ին իր գործընկերների հետ միասին Ֆրանսիայի Սենատին օրինագիծ է ներկայացրել, որով քրեական պատասխանատվություն է նախատեսվում Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: Սենատի կայքէջում տեղադրված հաղորդման մեջ նշվում, է, որ ներկայում օրինագիծը քննարկման փուլում է: 2006 թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը օրինագիծ էր ընդունել, որը քրեական պատասխանատվություն էր նախատեսում Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար; Օրինագիծը օրենքի ուժ ստանալու համար այն պետք է հաստատեն Սենատն ու երկրի նախագահը: Օրենքի նախագիծը նախատեսում է 1 տարի ազատազրկում կամ 45 հազ. եվրո տուգանք: Ֆրանսիայի ուսումնական հաստատություններում բազում անգամ բախվել են Հայոց ցեղասպանության ժխտման խնդրի հետ: Օրինակ` 2009 թ. Նանսի քաղաքի լիցեյներից մեկում ցեղասպանության հարցի վերլուծման ժամանակ թուրք աշակերտը հայտարարել էր, որ ցեղասպանություն չի եղել, որի համար նրան ուսուցիչը հեռացրել էր դասարանից: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |