Րաֆֆի Հովհաննիսյան. 2008-ի մարտի 1-ի ողբերգության համար պատասխանատու են Հայաստանի բոլոր երեք նախագահները![]() 10 հուլիսի 2010 - 14:26 AMT PanARMENIAN.Net - 2008-ի մարտի 1-ի դեպքերի համար, երբ մահացավ 10 հոգի, պատասխանատու են Հայաստանի բոլոր երեք նախագահները: Այդ մասին «Ժառանգություն» կուսակցության համագումարում հայտարարել է կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրա խոսքերով, դեպքերի օբյեկտիվ հետաքննություն անցկացնելու համար Հայաստանի երեք նախագահները` Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և գործող նախագահ Սերժ Սարգսյանը պետք է ցուցմունքներ տան: Ինչ վերաբերվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և հայ-թուրքական հարաբերություններին, ապա Հովհաննիսյանի կարծիքով, «Ժառանգություն» կուսակցությունը գտնվում է միակ ճիշտ ուղու վրա: «ԼՂՀ դեպքում դա անկախության ճանաչումն է, իսկ հայ-թուրքական հարաբերությունների դեպքում` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը: Միայն այդ պայմաններում կարելի է առաջ շարժվել»,- ընդգծել է Րաֆֆի Հովհաննիսյանը, հավելելով, որ ժողովրդավարության զարգացումը և մարդու իրավունքների պաշտպանությունը կամրապնդեն ազգային անվտանգությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |