Ատոմ Էգոյան. “Ոսկե ծիրանը” ոչ միան մշակութային, այլև քաղաքական իրադարձություն է դարձել”

Ատոմ Էգոյան. “Ոսկե ծիրանը” ոչ միան մշակութային, այլև քաղաքական իրադարձություն է դարձել”

PanARMENIAN.Net - “Ոսկե ծիրան” փառատոնի կազմակերպիչները մեծ ջանքեր են գործադրել, որպեսզի փառատոնը կայանա”, - նշել է կանադահայ ռեժիսոր, “Ոսկե ծիրան” փառատոնի նախագահ Ատոմ Էգոյանը` հուլիսի 11-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքերի համաձայն, տարեցտարի “Ոսկե ծիրան”-ը դառնում է աշխարհում առավել հայտնի և հարգված փառատոն:

“Անկեղծ ասած, երբ Արթուր Խաչատրյանն ինձ առաջին անգամ հրավիրեց մասնակցելու փառատոնին, ես դժգոհեցի և մտածեցի, արդյոք այն լիարժեք և բավականաչափ ծանրակշիռ կլինի: Սակայն ավելի ուշ համոզվեցի, որ այդպես է և հիմա շատ ուրախ եմ, որ փառատոնի շրջանակներում Հայաստան են այցելում համաշխարհային ճանաչում ունեցող կինոգործիչներ”, - ասել է Ատոմ Էգոյանը:

Նա նաև ավելացրել է, որ “Ոսկե ծիրան”-ը ոչ միայն մշակութային, այլև քաղաքական իրադարձություն է դարձել, քանի որ նրա շրջանակներում միջազգային տարբեր հարցեր են բացահայտվում: “Եվ, իհարկե, փառատոնը դարձել է Հայաստանի յուրօրինակ բրենդ”, - ընդգծել է ռեժիսորը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---