CAPS. Հայաստանն անպայման պետք է ընդունի «Զբոսաշրջության մասին» համապարփակ օրենք12 հուլիսի 2010 - 15:30 AMT PanARMENIAN.Net - Ժամանակն է, որ Հայաստանը ընդունի «Զբոսաշրջության մասին» համապարփակ օրենք, այս միտքն արտահայտեց CAPS ծրագրի ղեկավար Արտակ Ղազարյանը` «Զբոսաշրջության բնագավառի հեռանկարների և դրա զարգացման ճանապարհին հանդիպող խոչընդոտներին» նվիրված առանց փողկապների հանդիպման շրջանակում PanARMENIANNet-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում: Նրա խոսքերի համաձայն, CAPS ծրագիրն ունի բավական մեծ փորձ այսպիսի ձևաչափերի հանդիպումներ կազմակերպելու, որոնք հնարավորություն են տալիս մերձեցնելու պետական և մասնավոր սեկտորների ներկայացուցիչներին, որպեսզի նրանք համապատասխան իրավիճակում արդյունավետ երկխոսություն ունենան: Արտակ Ղազարյանը հայտնեց, որ ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ պետք է քննարկվեն հյուրանոցների հարկադրման, ավտոկայանների հիմնախնդիրների, ինչպես նաև նոր օրինագծի վերաբերյալ հարցեր: «Այսօր գոյություն ունեն շատ երկրներ, որոնք ցանկանալով զարգացնել զբոսաշրջությունը, մշակում և համապարփակ օրենք են ընդունում, որը ոչ միայն այդ ոլորտի առանձին գործընթացներն է կարգավորում, այլև դրան առնչվող բոլոր կողմերը, մասնավորապես` տրանսպորտի, առողջապահության», - ասել է նա: Միաժամանակ ծրագրի տնօրենն ավելացրել է, որ «ժամանակն է, որպեսզի Հայաստանն էլ ունենա նմանատիպ օրենք»: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը CAPS ծրագրի փորձագետների հետ միասին մշակում է «Զբոսաշրջության մասին» նոր օրինագիծ, որի ընդունումը կնպաստի, որպեսզի ոլորտի զարգացման համար ավելի բարենպաստ միջավայր ստեղծվի: Օրինագծի մշակման ժամանակ հաշվի են առնվում զբոսաշրջության բնագավառի ներկայացուցիչների առաջարկները; Հանդիպման կազմակերպիչներն են` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը` ԱՄՆ միջազգային զարգացման «Մրցունակ մասնավոր սեկտոր» ծրագրի աջակցությամբ (CAPS), ինչպես նաև ՀՀ զբոսաշրջության միությունների խորհուրդը: Հանդիպմանը մասնակցել են զբոսաշրջության ընկերությունների միություններ, նաև զբոսաշրջային մոտ 40 ընկերությունների ղեկավարներ և պետսեկտորի ներկայացուցիչներ, ովքեր քննարկելու են ոլորտի հեռանկարներն ու գոյություն ունեցող հիմնախնդիրները, օրենսդրության կիրառման հետ կապված հիմնախնդիրները, որոնք պետք է լուծվեն համատեղ ուժերով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |