Բակո Սահակյանն ընդունել է ՊԲ մի շարք զորամասերի և զորամիավորումների հրամանատարների

Բակո Սահակյանն ընդունել է ՊԲ մի շարք զորամասերի և զորամիավորումների հրամանատարների

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 12-ին ընդունել է հանրապետության պաշտպանության բանակի մի շարք զորամասերի և զորամիավորումների նորանշանակ հրամանատարների:

Հանրապետության զինված ուժերի գլխավոր հրամանատարը շնորհավորել է ներկաներին, մաղթել նրանց խաղաղ և արդյունավետ ծառայություն:

Նախագահը նշել է, որ պաշտպանության բանակը հանդիսանում է երկրի անկախության և անվտանգության կարևորագույն երաշխավորը, և այսուհետ ևս կարվի հնարավորը նրա մարտունակության շարունակական բարձրացման համար: Հանդիպմանը մասնակցում էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---