Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն ԵԱՀԿ ՄԽ հետ հուլիսի 17-ինPanARMENIAN.Net - Հուլիսի 17-ին Ալմաթիում ԵԱՀԿ ԱԳՆԽ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկիի խմբի հանդիպումը Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ: Հանդիպմանը կմասնակցի ԵԱՀԿ գործող նախագահ, պետքարտուղար, Ղազախստանի ԱԳ նախարար Կանատ Սաուդաբաևը: Ինչպես հաղորդում է ԵԱՀԿ մամլո ծառայությունը, հանդիպման ավարտին համանախագահները հանդես կգան համատեղ հայտարարությամբ: Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը կհանդիպեն նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների արտգործնախարարներ Բերնար Քուշների, Սերգեյ Լավրովի ու Հիլարի Քլինթոնի հետ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |