Դատարանը մերժել է Լյուդմիլա Սարգսյանի դեմ ներկայացված դատական հայցը13 հուլիսի 2010 - 14:09 AMT PanARMENIAN.Net - «Գրեթե մեկ տարի առաջ Հնչակյան կուսակցությունից բաժանված հատվածը Վահան Շիրխանյանի գլխավորությամբ դատական հայց էր ներկայացրել իմ դեմ, որտեղ վիճարկվում էր իմ լեգիտիմությունը որպես կուսակցության ղեկավարի>,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: Նրա խոսքերով, գրեթե վեց ամիս տևած դատական քննությունից հետո, դատարանը մերժեց հայցը` հիմնվելով փաստաբանի ներկայացրած վաղեմության ժամկետի մասին միջնորդության վրա: «Սրանով ձախողվեց իշխանության ՍԴՀԿ կուսակցությունը մասնատելու ծրագիրը»,-ասել է նա: Ըստ Սարգսյանի, այս դատական վճռից հետո ինքը պատրաստ է լսել և խոսել այն հնչակյանների հետ, որոնք, իր խոսքերով, այսքան ժամանակ մոլորության մեջ էին: Նա նաև հույս հայտնեց, որ ՍԴՀԿ կենտրոնական վարչությունը որոշ ժամանակ անց կհայտնի իր անաչառ դիրքորոշումն այս դատական որոշման նկատմամբ: Անդրադառնալով Հայ ազգային կոնգրեսում առկա տարաձայնություններին` Լյուդմիլա Սարգսյանն ասաց, որ ՀԱԿ-ը տարբեր կուսակցություններից կազմված ընդդիմադիր դաշինք է և տարաձայնությունները բնական երևույթ են: Ըստ նրա, որքան էլ տարակարծություններ լինեն ՀԱԿ-ի մարտավարության հարցում, բոլորը միանշանակ գիտեն, որ ՀԱԿ-ը միակ ուժն է, որ կարող է այլընտրանք լինել իշխանություններին և պետք է պայքարը շարունակել այս շրջանակներում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |