Հայաստանն ու Լեհաստանը ստեղծում են իրավապայմանագրային դաշտ` երկկողմանի համագործակցության հետագա խորացման համար![]() ![]() PanARMENIAN.Net - Երևանում ավարտին է մոտենում հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը: Հանրագումարային արձանագրությունը ստորագրել են` հայկական կողմից` Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Մուշեղ Թումասյանը, իսկ լեհական կողմից` Լեհաստանի էկոնոմիկայի փոխնախարար, հանձնաժողովի համանախագահ Մարցին Կորոլեցը: Մուշեղ Թումասյանը բարձր է գնահատել հայ-լեհական բիզնես-ֆորումի անցկացումը, նշելով, որ առաջին նիստի շրջանակներում ստեղծվելու է իրավապայմանագրային դաշտ` երկկողմանի համագործակցության հետագա զարգացման համար: Էկոնոմիկայի փոխնախարարն ավելացրել է, որ միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստի ժամանակ, որն անցկացվելու է Վարշավայում, ամփոփվելու են այսօր ստորագրված արձանագրության կետերի իրականացման արդյունքները: Մուշեղ Թումասյանը նշել է նաև, որ նիստի շրջանակներում շոշափվել են համագործակցության հնարավոր բոլոր բնագավառները, մասնավորապես` էներգետիկայի, շինարարության և շինանյութերի արտադրության, առողջապահության բնագավառները: Քննարկվել են միջբուհական համագործակցության և տեխնոպարկերի ստեղծմանը առնչվող հարցեր, լեհական ընկերությունները «Նաիրիտ» գործարանի հետ բանակցություններ են վարում, քննարկվում է ID –քարտերի ստեղծման, բարձր պաշտպանվածությամբ արժեթղթերի տպագրման հարցեր: Նա նաև նշել է, որ երկու կողմերն էլ համակարծիք են, որ երկու երկրների միջեւ հարաբերություններում լիարժեք չի օգտագործվում եղած ներուժը: Փոխնախարարը հաղորդել է, որ 2009 թ. Հայաստանի և Լեհաստանի ապրանքաշրջանառությունը 30 մլն դոլար է կազմել, իսկ դրա ծավալի նվազումը պայմանավորված է համաշխարհային ճգնաժամով: Մարցին Կորոլեցն իր հերթին ավելացրել է, որ տնտեսական ու քաղաքական երկկողմանի համագործակցության խորացման համար ստեղծվում են բոլոր մեխանիզմները` երկու երկրների գործարարները արդյունավետ աշխատում են անցկացվող բիզնես ֆորումի շրջանակներում, երկու շաբաթ առաջ «Լեհական ավիաուղիները» բացել են Երևան-Վարշավա-Երևան չվերթը: «Վաղն սպասվում է երկու երկրների ՆԳ նախարարների հանդիպումը, որը, կարծում եմ, բարձր դիվանագիտական մակարդակով է անցնելու», - ասել է նա: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |