Հայ երաժիշտները կարող են մասնակցել Montreux Jazz Festival-ին

Հայ երաժիշտները կարող են մասնակցել Montreux Jazz Festival-ին

PanARMENIAN.Net - Անվանի հայ ջազ երաժիշտ Լևոն Մալխասյանը Շվեյցարիայում կմասնակցի ամենամյա Montreux Jazz Festival-ին, նա հրավիրված է որպես հատուկ հյուր, և հուլիսի 15-ին կմեկնի Շվեյցարիա: «Փառատոնն աշխարհի ամենահեղինակային փառատոներից է, այնտեղ նվագել են աշխարհահռչակ ջազ երաժիշտներ Լուի Արմսթրոնգը, Դյուկ Էլինգտոնը և ուրիշներ: Եթե իմ առաքելությունը հաջող ավարտվի, ապա մեր ջազ երաժիշտները հնարավորություն կունենան ելույթ ունենալ փառատոնում»,- ասել է Մալխասյանը:

Միաժամանակ նա ավելացրել է, որ իր գլխավոր նպատակն է համոզել ամերիկյան ջազի աստղ Հերբի Հենքոքին ելույթ ունենալ Երևանում

Montreux Jazz Festival-ում հայ երաժիշտներից ելույթ է ունեցել միայն Տիգրան Համասյանը, որը ներկայացրել է Նյու Յորքը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---