Լեհաստանը ողջունում է Հայաստանի ակտիվ մասնակցությունն «Արևելյան գործընկերություն» ծրագրին![]() ![]() PanARMENIAN.Net - «Արևելյան գործընկերություն» նախաձեռնությանը մասնակցում են այնպիսի երկրներ, որոնք ունեն երկկողմ խնդիրներ, բայց ԵՄ այս նախաձեռնությունը չի նախատեսում այդ երկկողմ խնդիրների լուծում: Այս մասին Երևանում ՀՀ ԱԳ նախարարի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ, պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, հայտարարեց Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին: Ինչքան շատ երկրներ մասնակցեն այս նախաձեռնությանը, այնքան լավ, նշեց Սիկորսկին: Նա նշեց, որ Լեհաստանը ողջունում է Հայաստանի ակտիվ մասնակցությունն այս ծրագրին և պատրաստ է աջակցել հայկական կողմին վիզային ռեժիմի պարզեցման և դրա վերջնական վերացման հարցում: «Մենք ողջունում ենք նաև Հայաստանի պրագմատիկ դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում և կարծում ենք, որ ներկա իրավիճակը դեռ կարող է փոխվել: Լեհաստանը, որպես ԵԱՀԿ անդամ, կանի հնարավոր ամեն ինչ Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման համար»,-ասել է Սիկորսկին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |