ԵԱՀԿ-Ն ՈՂՋՈՒՆՈՒՄ Է «ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐ» ԱՂԱՆԴԻ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ ԱՆՄԵՂ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԴԱՏԱՎՃԻՌԸ19 սեպտեմբերի 2001 - 23:39 AMT PanARMENIAN.Net - Այսօր ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը ողջունել է Արմավիրի առաջին ատյանի դատարանի դատավճիռը Լեւոն Մարգարյանին անմեղ ճանաչելու մասին: Նա մեղադրվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 244 հոդվածի 1 կետով` չգրանցված կրոնական խումբ («Եհովայի վկաներ») կազմակերպելու համար: Ինչպես հաղորդել են «Մեդիամաքս» գործակալությանը ԵԱՀԿ երեւանյան գրասենյակում, դատավորի վճիռը փաստում է, որ «դատավարական համակարգը կատարում է իր վրա ստանձնած պարտականությունը` պաշտպանելու Հայաստանի Հանրապետությունում խղճի եւ դավանանքի ազատության մարդու անհատական իրավունքը, ինչը արժանի է բարձր գնահատականի»: Միաժամանակ ԵԱՀԿ գրասենյակը ափսոսանք է հայտնել, որ դատական գործը ընդհանրապես հարուցվել էր: «Մենք հուսով ենք, որ ՀՀ կառավարության, Ազգային Ժողովի եւ Սահմանադրական Դատարանի արված աշխատանքը` ՀՀ Քրեական Օրենսգրքում եւ Սահմանադրությունում փոփոխություններ մտցնելու եւ այլընտրանքային զինծառայության մասին նոր օրենքի կիրառման ուղղությամբ, կկանխարգելեն նման դատական գործերի հարուցումը ապագայում», - նշել են ԵԱՀԿ երեւանյան գրասենյակում:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |