Արամ Սաֆարյան. «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում նյարդերի հետ խաղ է ընթանում»![]() 14 հուլիսի 2010 - 16:04 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 6-10-ը Օսլոյում տեղի ունեցած ԵԱՀԿ ԽՎ նիստի ընթացքում ընդունվել է «Էներգետիկայի գլոբալ անվտանգության ապահովման համար մասնակից երկրների պատասխանատվության» մասին բանաձև: Բանաձեւում, ի տարբերություն Ադրբեջանի, հայկական կողմի բոլոր առաջարկները ներառվել են: Այս մասին ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է ԵԱՀԿ ԽՎ Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանը: Նրա խոսքերի համաձայն, Վեհաժողովի հանձնաժողովներից մեկում Վրաստանի փախստականների հիմնախնդիրը քննարկելիս, ադրբեջանական կողմն ուզում էր բարձրացնել իր փախստականների հարցը, սակայն Գորան Լենմարկերը սաստել է` ասելով, որ «փախստականներ նաև հայկական կողմն ունի»: «Եվ այդպիսով հարցը փակվել է», - ասել է Սաֆարյանը: Սաֆարյանը նշել է նաև, որ ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ժոաո Սոարեշը հերքել է իրեն վերագրված ադրբեջանական ԶԼՄ-երի տեղեկատվությունն այն մասին, որ ղարաբաղյան հարցում առաջխաղացում չի լինի, քանի որ ՀՀ նախագահը երկրում լեգիտիմության հիմնախնդրի առաջ է կանգնած: Նրա խոսքերի համաձայն, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը պետք է ընթանա ժողովուրդների ինքնորոշման և տարածքային ամբողջականության իրավունքի սկզբունքների շրջանակներում: «Ադրբեջանի քարոզչությունն ուղղված է այն բանին, որ Հայաստանին մղեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում իր դիրքեր կոշտացնելու, ինչն էլ ադրբեջանական կողմին առիթ կտա հրաժարվելու մադրիդյան սկզբունքներից: Այսինքն` այս պահին, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում նյարդերի հետ խաղ է ընթանում», - ընդգծել է ԵԱՀԿ ԽՎ Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավարը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |