Հայաստանի Կենտրոնական բանկը թողարկել է «Ջազ» արծաթե հուշադրամը![]() 14 հուլիսի 2010 - 18:37 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել և շրջանառության մեջ է մտցրել 1000 դրամ անվանական արժեքով արծաթե հուշադրամ` նվիրված ջազին: Հուշադրամի դիմերեսի դաշտում պատկերված են ջազային նվագախումբ և ոճավորված երաժշտական գործիքներ, որոնք եզերված են գծավոր շրջանագծով: Շրջանագծի և եզրաշուրթի միջև շրջագծով վերևում հայերեն, իսկ ներքևում անգլերեն ներկայացված են համապատասխանաբար հետևյալ մակագրությունները` «ՀԱՅԱՍՏԱՆԻ հԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA»: Մակագրությունները երկու տեղում առանձնացված են մեկական կետով: Դաշտի ներքևի աջում երկու տողով հորիզոնական նշված է անվանական արժեքը համապատասխանաբար` «1000» և «ԴՐԱՄ»: Դաշտի կենտրոնի ձախում շրջանագծի մոտ հորիզոնական նշված է թողարկման տարեթիվը` «2010»: Հուշադրամի դարձերեսին պատկերված են ոճավորված ջազային գործիքներ և նոտային գրառումներ: Վերևում եզրաշուրթի մոտ շրջագծով լատինատառ մակագրություն է «Maestoso»: Դաշտի ներքևում երկու տողով հորիզոնական անգլերեն և հայերեն մակագրված են համապատասխանաբար` «JAZZ» և «ՋԱԶ»: Հուշադրամը շրջանագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ: Հուշադրամի պատրաստման ժամանակ օգտագործվել են գունավոր ներկեր: Ուրվագծերի հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը: Հուշադրամը հատվել է ՙՄայեր՚ դրամահատարանում (Գերմանիա): Ինչպես ասվում է ԿԲ մամլո հաղորդագրության մեջ, հուշադրամի անվանական արժեքը 1000 դրամ է, մետաղը և հարգը արծաթ, 9250 , զանգվածը 28,28 գ, տրամագիծը 38,61 մմ: Տպաքանակը կարող է հասնել 10000 հատի: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |