Քննարկվել են «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի պիլոտային փուլի արդյունքները14 հուլիսի 2010 - 18:40 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 14-ին կառավարությունում տեղի է ունեցել «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի վերաբերյալ խորհրդակցություն, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Ինչպես հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը, երկու` պիլոտային և հիմնական փուլով իրականացվող ծրագիրն ուղղված է ՀՀ կառավարության կողմից ընդունված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ռազմավարության իրականացմանը` նպատակ ունենալով նպաստել բնակչության համակարգչային հագեցվածության ապահովմանը և ինտերնետի հասանելիության աճին։ «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի աշխարհագրությունը ներառում է Հայաստանի և Արցախի բոլոր մարզերը: Հետագայում մենք մտադիր ենք ծրագրի շրջանակներում կրթական ծրագրեր կազմակերպել համակարգիչների գնորդների համար»,-ասել է Նորայր Վարդանյանը: Խորհրդակցության ընթացքում զեկուցվել է «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի 2009 թ. սեպտեմբերին մեկնարկած պիլոտային փուլի շրջանակներում իրականացված աշխատանքների մասին։ Ներկայացվել են պիլոտային փուլի հիմնական ցուցանիշները, մասնավորապես, համակարգիչների վաճառքի, սպասարկման և ապառիկ վաճառքի պայմանները։ Նախագիծն իրականացնում են ՀՀ կառավարությունը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, Hewlett-Packard и Microsoft կորպորացիաները` «Յունիկոմպ» ընկերության և ԱԿԲԱ-Կրեդտիտ Ագրիկոլ բանկի աջակցությամբ: Ծրագրի իրագործման համար նախատեսվում է հատկացնել 5-7 մլն դոլար, բնակչությունը հնարավորություն է ստանում համակարգիչներ ձեռք բերել շուկայական գներով: Ծրագրի հիմնական նպատակն է 6 տոկոսից մինև 30 տոկոսը բարձրացնել տնային տնտեսությունների համակարգչայնացման մակարդակը: Համակարգիչների յոթ մոդելներ հասանելի են Երևանի 4, Վանաձորի 2 և Գյումրիի 1 խանութում: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |