Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորոսկուն![]() ![]() PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը Լեհաստանի արտգործնախարարին խնդրել է նորընտիր նախագահ Կոմորովսկուն փոխանցել իր շնորհավորանքները` Լեհաստանի նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ և հույս է հայտնել, որ վերջին շրջանում Լեհաստանին բաժին հասած ծանր փորձություններն այլևս հետևում են, և երկրի կյանքը վերադարձել է բնականոն հուն: Հանրապետության ղեկավարի խոսքով, Հայաստանի և Լեհաստանի միջև հարաբերությունները խորացնելու և համագործակցությունն ընդլայնելու մեծ ներուժ կա: Երկուստեք կարևորվել է բարձր մակարդակի փոխայցելությունների դինամիկան պահպանելու անհրաժեշտությունը: Կողմերը հույս են հայտնել, որ երեկ Երևանում կայացած Տնտեսական համագործակցության հարցերով հանձնաժողովն իր աշխատանքով ևս կնպաստի առկա ներուժի լիարժեք օգտագործմանը: Զրուցակիցներն այդ առումով կարևորել են Վարշավա-Երեւան չվերթի գործարկումը: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ ԼՂ հակամարտության, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացներին և տարածաշրջանային խնդիրներին: Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Լեհաստանի անկողմնակալ դիրքորոշման համար: Լեհաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ իր երկիրը հավատարիմ է միջազգային իրավունքի բոլոր սկզբունքներին ու սատարում է միայն խաղաղ ճանապարհով հակամարտությունների լուծմանը: Այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |