Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Իկորսկիի հետ14 հուլիսի 2010 - 19:42 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 14-ին տեղի ունեցավ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Իկորսկիի հետ: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանի քաղաքական խնդիներ` Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը, Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության ներկա փուլն ու հեռանկարները: Հատուկ անդրադարձել են Հայաստանի ներքաղաքական հարցերին և Հայաստանում քաղբանտարկյալների խնդիրներին, ժողովրդավարության ներկա մակարդակին ու Հայաստանում խորացող կոռուպցիայի պատճառներին, Եվրոպական Միության և եվրոպական այլ կառույցների դերին Հայաստանում ժողովրդավարության զարգացման գործում: Հանդիպմանը մասնակցեցին Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը, Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդրիսլավ Ռաչինսկին ևր Լեհաստանի ԱԳՆ Արևելյան գործակալության փոխտնօրեն Մայքլ Լաբենդան: Այս մասին հաղորդում է ՀԱԿ գրասենյակի մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |