Արա Պապյան. Հայաստանի դիրքերի թուլացումը չի բխում Արևմուտքի շահերից![]() ![]() PanARMENIAN.Net - Տնտեսակն և քաղաքական տեսակետից Հայաստանը չի կարող հաղթել թուրք-ադրբեջանական տանդեմին: Հենց այդ պատճառով հայկական կողմը կամ պետք է կարողանա սեպ խրել նրանց միջև կամ էլ կենտրոնացնել իր բոլոր ռեսուրսները իրավական դաշտում, որտեղ Հայաստանը հաղթելու ավելի մեծ շանսեր ունի: Այդ մասին հայտարարել է «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, դիվանագետ Արա Պապյանը: Ըստ նրա, Արևմուտքը հասկանում է, որ իսլամիստական Թուրքիան գնալով ավելի վտանգավոր է դառնում ԱՄՆ-ի ու Եվրոպայի համար, հետևաբար, արևմտյան խաղացողների շահերից չի բխում Հայաստանի դիրքերի թուլացումն ու Ադրբեջանի դիրքերի ամրապնդումը: «Չեմ կարծում, որ ընդհանուր լարվածությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև կհանգեցնի պատերազմի վերսկսման, սակայն ինձ թվում է, որ մեզ լուրջ փոփոխություններ են սպասում Միջին Արևելքում, առաջիկա 10-15 տարում»,-ասել է փորձագետը: Նա ընդգծել է, որ Ադրբեջանի հետ բանակցություններում Հայաստանը պետք է արծարծի Նախիջևանի Հայկական ինքնավար հանրապետության հարցը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |