Սյուզի Կենտիկյան. Արելի Մուչինոյի հետ հանդիպումն իսկական մարտ կլինի

Սյուզի Կենտիկյան. Արելի Մուչինոյի հետ հանդիպումն իսկական մարտ կլինի

PanARMENIAN.Net - WBA, WIBF և WBO վարկածներով կին-պրոֆեսիոնալների շարքում գերթեթև քաշային կարգում բռնցքամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսակիր Սյուզի Կենտիկյանը (Գերմանիա) հուլիսի 17-ին կպաշտպանի իր տիտղոսները մեքսիկուհի Արելի Մուչինոյի դեմ պայքարում:

Հայ բռնցքամարտիկը boxing.de-ի հետ հարցազրուցում ասել է, որ ծանոթ չէ հակառակորդի ոճին: «Ես երբեք չեմ թերագնահատում իմ մրցակիցներին: Մեր հանդիպումն ամեն դեպքում մարտ կլինի: Ես անհամբերությամբ սպասսում եմ այդ մենամարտին»,- ասել է Կենտիկյանը:

Նա խոստովանել է, որ բռնցքամարտելու է իր սովորական ոճում, որի օգնությամբ միշտ ջախջախում է իր հակառակորդներին: «Մենամարտից առաջ ես հանգիստ եմ և կենտրոնացած»,- ասել է նա:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---