Երևանում առաջին անգամ տեղի կունենա սամբոյի պատանեկան միջազգային մրցաշար![]() ![]() PanARMENIAN.Net - Հուլիսի 16-19-ը Երևանի «Միկա» մարզահամալիրում կկայանա սամբոյի առաջին պատանեկան միջազգային մրցաշարը` նվիրված ԽՍՀՄ կրկնակի հերոս, օդաչու Նելսոն Ստեփանյանին, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65-ամյակին: Մրցաշարը կազմակերպել են Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն, Հայաստանի սամբոյի ֆեդերացիան և Հայաստանում «Ռուսհամագործակցության» ներկայացուցչությունը: Մրցաշարին կմասնակցեն Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Վրաստանի թիմերը: Սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը հուլիսի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ մրցաշարը ոչ միայն մարզական, այլ նաև խորհրդանշական բնույթ ունի. «Մենք ընտրել ենք հենց այդ տարիքային կարգը, որովհետև ցանկանում ենք մեր պատանի մարզիկների մոտ քարոզել և տարածել հայրենասիրական ոգի: Բացի դրանից, մրցաշարը մեզ համար աշխարհի առաջնության նախապատրաստական փուլ է, որը տեղի կունենա 2010-ի հոկտեմբերին Թբիլիսիում»,- ասել է Հայրապետյանը: Նրա խոսքերով, մրցաշարում Ռուսաստանը ներկայանալու է 3, Վրաստանը 2, Հայաստանը` 4 թիմերով: Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական, Հայաստանում «Ռուսհամագործակցության» ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովն ասաց, որ սամբոն ԽՍՀՄ-ում ամենատարածված մարզաձևերից էր և ավելացրեց, որ մրցաշարը հնարավորություն կտա ավելիր շատ բան իմանալ Նելսոն Ստեփանյանի մասին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |