Բելգիան միջոցներ է ձեռնարկում հայ ներգաղթյալների հոսքի դեմ

PanARMENIAN.Net - Բելգիան միջոցներ է ձեռնարկում հայ ներգաղթյալների մեծ հոսքի դեմ: Բելգիայի կառավարութունն որոշել է արագացված կարգով քննել հայերի ապաստան հայցող դիմումները: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Բելգիայի ներքին գործերի նախարարության միգրացիայի հարցերի դեպարտամենտի աշխատակից Կատի Վրզիլենը:

Ըստ նրա, անկախ այն փաստից, որ հայ ներգաղթյալների մեծ մասը փախստականի կարգավիճակ չի ստանում Բելգիայում, հայերի հոսքը, ովքեր հավաստիացնում են, որ քաղաքական փախստական են, դեպի Բելգիա շարունակվում է: «2009 թվականին փախստականի կարգավիճակ հայցող դիմումների միայն 1 տոկոսն է դրական պատասխան ստացել: Այս տարի 450 դիմումների միայն 0,2 տոկոսն է հավանություն ստացել Բելգիայի իշխանությունների կողմից: «Քանի որ Հայաստանը քաղաքական տեսակետից կայուն երկիր է, ապա Բելգիայի կառավարությունը գտնում է, որ հիմք չկա հայ քաղաքացիներին ապաստան տալու համար»,-ասել է Կատի Վրզիլենը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---