Հայաստանը մասնակցում է Դամասկոսի 57-րդ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին![]() PanARMENIAN.Net - Հուլիսի 14-ին բացվել է Դամասկոսի 57-րդ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսը, որին մասնակցում է նաև Հայաստանը: Հայկական տաղավարում ներկայացված էին հայաստանյան 20-ից ավելի, այդ թվում` «Ջերմուկ Գրուպ», «Դիլիջան», «Արզնի», «Ռոյալ Արմենիա», «Սիգարոն» ընկերությունների գործունեությունը լուսաբանող տեղեկատվական և գովազդային նյութեր: Հայկական տաղավարի այցելուները մեծ հետաքրքրություն էին ցուցաբերում հայկական արտադրության ապրանքների, մասնավորապես` հանքային ջրերի նկատմամբ: Բացման պաշտոնական արարողությունից հետո հայկական տաղավար այցելեցին Սիրիայի Արաբական Հանրապետության վարչապետ Մուհամմադ Նաջի Օտրին, կառավարության անդամներ, դիվանագետներ, լրագրողներ: Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանի հետ կարճատև զրույցի ընթացքում Սիրիայի վարչապետը գոհունակություն հայտնեց երկարամյա ընդմիջումից հետո ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության կապակցությամբ` ընդգծելով, որ Հայաստանի մասնակցությունը նման լուրջ միջազգային միջոցառումներին նոր խթան կհանդիսանա հայ-սիրիական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար: Զրուցակիցները երկուստեք ընդգծեցին հայ-սիրիական տնտեսական համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը: Ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան 50 երկիր Եվրոպայից, Մերձավոր Արևելքից, Ասիայից և Հարավային Ամերիկայից, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |