Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի մասին 42-րոպե տևողությամբ ֆիլմ է ցուցադրվել

PanARMENIAN.Net - Հուլիսի 14-ին Arte ֆրանս-գերմանական մշակութային հեռուստաալիքը Լեռնային Ղարաբաղի մասին 42 րոպե տևողությամբ ֆիլմ է ցուցադրել, ասվում է Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցչության տարածած հաղորդագրության մեջ: Հաղորդագրության համաձայն, այդ ֆիլմը հանդիսանում է «Աշխարհի լեռները» խորագրով ֆիլմաշարի մասերից մեկը: Ֆիլմի ռեժիսորն է Ժան-Մարի Բարրերը:

Ֆիլմի ցուցադրումից 7 օր հետո այն ֆրանսերեն և գերմաներեն լեզուներով կարելի է դիտել Arte հեռուստաալիքի կայքէջում:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---