ՀՀ կառավարությունում քննարկվել է «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի նախագիծը![]() 16 հուլիսի 2010 - 19:28 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 16-ին վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն` «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման վերաբերյալ։ Մասնավորապես քննարկվել են Երևան քաղաքում քաղաքային կոշտ թափոնների կառավարման նպատակով պետություն-մասնավոր փոխգործակցության վերաբերյալ հարցերը։ Այնուհետև միջազգային փորձագետները ներկայացրել են Երևան քաղաքում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների կազմակերպման, ինչպես նաև Նուբարաշենի աղբավայրի կառուցման ու շահագործման խնդիրների և դրանք միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելու իրենց մոտեցումները։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է շահագրգիռ բոլոր գերատեսչություններին խորհրդակցության ընթացքում հնչեցված հարցերը ևս մեկ անգամ քննարկելև ներկայացնել կառավարության հաստատմանը։ Այս մասին հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |