Թուրքիան պատրաստ չէ առանց նախապայմանների Հայաստանի հետ հարաբերությունների փաթեթային կարգավորմանը![]() ![]() PanARMENIAN.Net - Արմենական-Ռամկավար ազատական կուսակցությունը ողջունում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: Այդ մասին Արմենական-Ռամկավար ազատական կուսակցության համագումարի ժամանակ ասել է կուսակցության ղեկավար Հակոբ Ավետիքյանը: Բայց, նրա խոսքերով, այն բանից հետո, երբ Թուրքիան վիժեցրեց հայ-թուրքական գործընթացը, Հայաստանը պետք է թուրքական կողմի հետ քննարկի միայն կոնկրետ փաստթղթեր` օրինակ, միայն սահմանի բացումը կամ միայն հարաբերություններ հաստատելը: Նրա խոսքերով, փորձը ցույց է տվել, որ Թուրքիան պատրաստ չէ առանց նախապայմանների Հայաստանի հետ փաթեթային հարաբերությունների հաստատմանը: «Ուստի Թուրքիայի հետ պետք է միայն կոնկրետ հարցեր քննարկել: Ոչ մի դեպքում պետք չէ նրա հետ քննարկել Ցեղասպանության հարցը: Մենք թուրքերի հետ կարող ենք քննարկել միայն Հայոց ցեղասպանության հետևանքները վերացնելու հարցը»,- ասել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |