Սերգեյ Մինասյան. Ադրբեջանի գերագույն ղեկավարությունը հերթական անգամ ազատվեց պատրանքներից![]() 18 հուլիսի 2010 - 19:31 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գագաթաժողովն Ալմաթիում ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցային գործընթացի վերաբերյալ մի քանի կարևոր տարրեր արձանագրեց, սակայն դրանցից ոչ մեկը նորություն չէր: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Կովկասի Ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը: «ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարության մեջ ևս մեկ անգամ շեշտվեց խաղաղ գործընթացին այլընտրանքի բացակայությունը` ֆիքսելով 2010 թվականի հունիսի 18-ին Չայլու գյուղի մոտ տեղի ունեցած միջադեպը: Հասկանալի է, որ դա հակամարտության կողմերից կոնկրետ մեկին ուղղված նախազգուշացում էր: Արձանագրվեց նաև Հելսինկյան ամփոփիչ ակտի բոլոր երեք սկզբունքների իրավահավասարությունը»,- ասել է Մինասյանը: Նա նշել է նաև, որ ԵԱՀԿ ՄԽ-ն ընդգծել է, որ կողմերը պետք է պահպանվող ստատուս-քվոյի բանակցային կոնսենսուս գտնեն: «Միջնորդ երկրները հասկանում են ներկայիս ստատուս-քվոն հաշվի առնելով բանակցությունների շարունակականության անխուսափելիությունը, ինչը, թերևս, ընդունվել է նաև Ադրբեջանի ԱԳ նախարարի ու շատ այլ ադրբեջանցի առաջատար փորձագետների կողմից»: Այսինքն, կարելի է ասել, որ ԵԱՀԿ այս գագաթաժողովից հետո և’ Ադրբեջանի գերագույն ղեկավարությունը, և’ այդ երկրի հասարակական-քաղաքական շրջանակները հերթական անգամ ազատվեցին այն պատրանքներից, որոնք անհասկանալի պատճառով վերջին մեկուկես-երկու ամիսներին համակել էին նրանց, թե իբր հնարավոր են միակողմանի զիջումներ` առանց ստեղծված ռազմաքաղաքական իրողությունները հաշվի առնելու: Ամենագլխավորն այն է, որ Ադրբեջանը հերթական անգամ հասկացավ, որ բանակցային գործընթացում շանտաժն օգտագործելու փորձերն ու, առավել ևս, ռազմական գործողությունների վերսկսումն անհնար են կամ էլ լուրջ հետևանքներ կունենան ինչպես տարածաշրջանում ուժերի ռազմաքաղաքական հավասարակշռության, այնպես էլ միջազգային հանրության ու առաջատար տերությունների հստակ դիրքորոշման համար, որոնք բացառում են ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների հնարավորությունը»,- ընդգծել է Մինասյանը: ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |