Ագարակի կոմբինատը շարունակում է մեծացնել պղնձի և մոլիբդենի խտանյութի արտադրությունը19 հուլիսի 2010 - 12:09 AMT PanARMENIAN.Net - 2010 թ 6 ամիսների ընթացքում, «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ -ն (ACMC) 2009 թ երկրորդ կիսամյակի արտադրության ծավալների համեմատ, պղնձի խտանյութի արտադրությունը ավելացրել է 12,29% եւ մոլիբդենի խտանյութի արտադրությունը 2.4% տոկոսով: Արտադրական ծավալները կազմել են 15.159 տոննա պղնձի եւ 254 տոննա մոլիբդենի խտանյութ: Այս մասին տեղեկացրել են Հայաստանում GeoProMining ընկերությունների խմբի մամլո ծառայությունից: Ըստ աղբյուրի տվյալների, այս տարվա միայն առաջին կիսամյակի ընթացքում արդյունահանվել է 1487 596 տոննա և վերամշակվել է 1445 634 տոննա հանքաքար: Հաշվետու ժամանակահատվածում մակաբացման աշխատանքների ծավալը կազմել է 956.712 խմ, ինչը 63% գերազանցում է պլանով նախատեսված ծավալը: Ընկերությունը հիշեցրել է, որ 2009 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում ԱՊՄԿ-ն արտադրական գործունեություն չի իրականացրել: Սակայն անցյալ տարվա երկրորդ կեսին կոմբինատը վերամշակել է մոտ 1,3 մլն տոննա հանքաքար: Արդյունքում ստացվել է մոտ 248 տոննա մոլիբդենի եւ 13,500 տոննա պղնձի խտանյութ: Ներկայումս կոմբինատում իրականացվող ներդրումային ծրագրի նպատակն է հանքավայրի տեխնիկական վերազինումը և գործարանի վերակառուցումը: Տնտեսական տեսանկյունից, վերակառուցման ծրագրի իրականացումը կբարձրացնի հանքաքարի արդյունահանման նախագծային ծավալները և կավելացնի հանքաքարի մշակումը ընթացիկ 3 միլիոն տոննաից մինչև 3.5 մլն, և արտադրության ինքնարժեքը կնվազեցնի 10%: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |