Հայաստանի հավաքականն առաջին տեղն է գրավել սամբոյի միջազգային մրցաշարում![]() ![]() PanARMENIAN.Net - Երևանում ավարտվեց սամբոյի միջազգային պատանեկան մրցաշարը, որը նվիրված էր ԽՍՀՄ կրկնակի հերոս, օդաչու Նելսոն Ստեփանյանի հիշատակին, ինչպես նաև Մեծ հայրենական պատերազմում տարած հաղթանակի 65-ամյակին: Տղաների 10 քաշային կարգերում և աղջիկների 3 քաշային կարգերում անցած մրցաշարին մասնակցել է 143 մարզիկ Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից, Ռուսաստանից ու Վրաստանից: Ընդհանուր թիմային հաշվարկում առաջին տեղում է Հայաստանի հավաքականը 30 մեդալով` 7 ոսկե, 5 արծաթե և 18 բրոնզե մեդալ: ՌԴ-ի հավաքականն երկրորդ տեղում է 12 մեդալով, Վրաստանի հավաքականը 3-րդ տեղում է 9 մեդալով: Մրցաշարը կազմակերպել էին Հայաստանի սամբոյի ֆեդերացիան և Հայաստանում «Ռուսհամագործակցության» ներկայացուցչությունը և Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |