Երևանում մեկնարկեցին Հայաստան-ԵՄ ասոցիատիվ համաձայնագրի կնքման վերաբերյալ բանակցությունները

Երևանում մեկնարկեցին Հայաստան-ԵՄ ասոցիատիվ համաձայնագրի կնքման վերաբերյալ բանակցությունները

PanARMENIAN.Net - Հուլիսի 19-ին Երևանում մեկնարկեցին Հայաստան-ԵՄ ասոցիատիվ համաձայնագրի կնքման վերաբերյալ բանակցությունները: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Կարինե Ղազինյանը, բանակցությունները թույլ կտան խորացնել Հայաստանի քաղաքական, տնտեսական կապը ԵՄ-ի հետ, խորացնել համագործակցությունն անվտանգության, մարդու իրավունքների և ժողովրդավարության ոլորտներում: «Մենք այսօր պայմանավորվել ենք բանակցել երեք թեմատիկ խմբերում` քաղաքական երկխոսության, արդարադատության ու անվտանգության և տնտեսական ու էներգետիկ հարցերի խմբերում:

Իր հերթին Եվրահանձնաժողովի Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրեն Գուննար Վիգանդը հաղորդել է, որ ընդհանուր առմամբ բանակցությունները ներառում են 12 ոլորտ, իսկ երկրորդ նիստը կկայանա հոկտեմբերի 10-11-ին Բրյուսելում: «Դա հավակնոտ ու հեռանկարային ծրագիր է, և մենք հուսով ենք, որ լավ արդյունքների կհասնենք բանակցությունների ավարտին»,-ասել է Վիգանդը: Նա հավելել է, որ բանակցությունների մեկնարկը պատմական նշանակություն ունի և արտացոլում է ԵՄ ռազմավարական շահերը` Հարավային Կովկասում կայունության հաստատման ու բարգավաճման գործում:

 Ուշագրավ
---