Ազատ առևտրի գոտու ստեղծումը կապահովի Հայաստանի խորը ինտեգրումը եվրոպական շուկա![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի ու ԵՄ միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրումը թույլ կտա ապահովել Հայաստանի խորը և համապարփակ տնտեսական ինտեգրումը եվրոպական շուկա: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Եվրոպական հանձնաժողովի արտաքին կապերի գծով գլխավոր տնօրինության տնօրեն Գուննար Վիգանդը: Նրա խոսքով, Հայաստանի հետ ազատ առևտրի գոտու ստեղծումը նախատեսում է, որ հայկական կողմը պետք է տնտեսական ստանդարտները համապատասխանեցնի եվրոպական շուկայի չափանիշներին: «Ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ բանակցությունները Հայաստանի ու ԵՄ միջև Ասոցատիվ համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների մասն են կազմում: Մենք համագործակցում ենք Հայաստանի էկոնոմիկայի նախարարության հետ և հայկական կողմի ակտիվ քայլերն ենք ակնկալում»,- ասել է Գուննար Վիգանդը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |