Ակադեմիական թիավարման Հայաստանի հավաքականը կմասնակցի մինչև 18 տարեկանների աշխարհի առաջնությանը

PanARMENIAN.Net - Ակադեմիական թիավարմանՀայաստանի երիտասարդական հավաքականը հուլիսի 23-ին կմեկնի Չեխիա` մասնակցելու մինչև 18 տարեկանների առաջնությանը: Մինչև աշխարհի առաջնության մեկնարկը, հավաքականը 12-օրյա ուսումնամարզական հավաքներ կանցկացնի:

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցի ընթացքում ակադեմիական թիավարման Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Ադամյանն ասել է, որ առաջնությանը մասնակցելու է երկու մարզիկ:

Նա նաև նշել է, որ սեպտեմբերի 12-15-ը Պորտուգալիայում անցկացվելու է Եվրոպայի առաջնություն, որին մասնակցելու են Մակար Սարգսյանը և Սարգիս Ղարաբաղցյանը: Իսկ երիտասարդ մարզիկները բայդարկայի և կանոեի վրա թիավարման ձևերում հուլիսի 29-31-ին կմասնակցեն մինչև 19 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---