ԱԼԻԵՒԻ ԱՅՑԸ ԹԵՀՐԱՆ ԴԱՐՁՅԱԼ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է18 սեպտեմբերի 2001 - 00:08 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Հեյդար Ալիեւի պաշտոնական այցը Թեհրան, որը նախատեսված էր սեպտեմբերի 17-19-ը, դարձյալ հետաձգվել է: CNA գործակալությանն այդ մասին հայտնելով, պետության ղեկավարի Գործադիր աշխատակազմում նշել են, որ այցի նոր ժամկետները կորոշվեն դիվանագիտական ուղիներով: Ոչ պաշտոնական աղբյուրների տվյալներով, նախագահի անընդհատ հետաձգվող այցը Իրան տեղափոխվել է ավելի ուշ ժամանակներ Նյու-Յորքում եւ Վաշինգտոնում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների պատճառով: Ադրբեջանական առաջնորդը եւ նրա մերձավոր շրջապատը անվտանգության նկատառումներով վերանայել են այցերի ծրագիրը: Համաձայն իրանական դիվանագիտական աղբյուրների հայտարարությունների, ԻԻՀ պաշտոնական շրջանները Ալիեւի Թեհրան առաջիկա այցի ընթացքում մտադիր են առաջնահերթ բարձր մակարդակով քննարկել Կասպից ծովի կարգավիճակը: Հիշեցնենք, որ երկու երկրների միջեւ վիճաբանությունները Կասպից ծովի նավթային հանքավայրերի պատկանելիության վերաբերյալ, հանգեցրին հուլիսի վերջին Կասպից ծովի հարավային մասից ադրբեջանական հետազոտական «Գեոֆիզիկ-3» նավի վտարմանը, եւ այդ տարածքում «Բրիթիշ Պետրոլիում» ընկերության հետախուզական աշխատանքների դադարեցմանը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |