Հուլիսի 19-ին ՀՀ սփյուռքի նախարարություն այցելեց Մարսելի հայ համայնքի պատվիրակությունը![]() PanARMENIAN.Net - Հուլիսի 19-ին ՀՀ սփյուռքի նախարարություն այցելեց Մարսելիհայհամայնքի պատվիրակությունը: ՊատվիրակությանկազմումէինՄարսելի Հայ մարմնամարզական ընդհանուր միության (ՀՄԸՄ) նախագահ Ժիլբեր Մարկոյանը, Մարսելի ՀՅԴ ներկայացուցիչներ Մարկ Սեմերջյանը և Հակոբ Բասմաջյանը, Մարսելի ՀՕՄ նախագահ Քրիստին Սեմերջյանը, Մարսելի Համազգային հայ կրթական և մշակութային միության դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Բրիջիտ Մարկոյանը և նույն դպրոցի վարչության անդամ Հակոբ Բալթայանը: ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Ստեփան Պետրոսյանը բարձրգնահատեց նրանց գործունեությունը Հայ Դատի լուծման, Մարսելի հայ համայնքի համախմբման, հայության շահերի պաշտպանության առումով: Նա արժեվորեց ՄարսելիՀամազգային հայ կրթական և մշակութային միության դպրոցի և Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դպրոցների քույրացման գործընթացը: Նա ընդգծեց Մարսելի ՀՄԸՄ մասնաճյուղի գործունեության կարևորությունը հայ երիտասարդության կյանքում: ՆերկայացնելովՀՀ սփյուռքի նախարարության գործունեությունը` Ստեփան Պետրոսյանն անդրադարձավ նախարարության կողմից իրականացվող մի շարք ծրագրերի` «Արի տուն», «Մեր մեծերը» և այլն: Նա ծանոթացրեց նաև Սփյուռքի հայ համայնքների համար արևմտահայերենի միասնական դասագիրք ստեղծելու ուղղությամբ կատարվող աշխատանքներին: Փոխնախարարը տեղեկացրեց ՀՀ սփյուռքի նախարարության կողմից հրատարակվող «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի, ինչպես նաև արևմտահայերենից արևելահայերեն և հակառակը համակարգչային փոխարկիչ ծրագրի մասին: Պատվիրակության անդամները ներկայացրեցին Մարսելի Համազգային հայ կրթական և մշակութային միության դպրոցին կից Եվրոպայում ամենամեծ հայկական մարզասրահ և թատերասրահ կառուցելու ծրագիրը` ցուցադրելով սեպտեմբերից կառուցվելիք շինության նախագծերը: Ստեփան Պետրոսյանը հույսհայտնեց, որ նման հանդիպումները նորխթան կհանդիսանանհետագա համագործակցության համար, հաղորդում է ՀՀ սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |