ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների հայտարարությունը սառը ցնցուղ էր Բաքվի համար![]() 20 հուլիսի 2010 - 13:04 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների Ալմաթիի հայտարարությունը սառը ցնցուղ էր Բաքվի համար: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանը: «Ադրբեջանին հստակ ասվեց, որ եթե նա ընդունում է տարածքային ամբողջականության սկզբունքը, ապա պետք է նաև ընդունի ազգերի ինքնորոշման սկզբունքը, և ինչը պակաս կարևոր չէ, հրաժարվի ուժի կիրառումից և ուժի կիրառման սպառնալիքից»,-ասել է պատգամավորը: ՀՀԿ խմբակցության անդամը հիշեցրեց, որ Հայաստանը չի գրավել Ադրբեջանի տարածքները, և այն շրջանները, որ ադրբեջանական կողմը իրենն է համարում, Արցախի Հանրապետության տարածքն են կազմում և այդ շրջանների վերաբերյալ որոշում կարող է կայացնել միայն Ղարաբաղը:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |