Հուլիսի 22-ին ԱՄՆ Սենատում լսումներ տեղի կունենան Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզայի թեկնածության վերաբերյալ

Հուլիսի 22-ին ԱՄՆ Սենատում լսումներ տեղի կունենան Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզայի թեկնածության վերաբերյալ

PanARMENIAN.Net - Հուլիսի 22-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումներ տեղի կունենան Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզայի թեկնածության վերաբերյալ: Ինչպես ասվում է կոմիտեի կայքում, լսումները կվարի սենատոր Ջին Շահինը: Նույն օրը լսումներ կանցնեն նաև Բոսնիայում և Հերցոգովիանում, Իսլանդիայում ու Հունաստանում դեսպանների թեկնածությունների վերաբերյալ: Ըստ ԱՄՆ սահմանադրության, երկրի նախագահը ներկայացնում է դեսպանի թեկնածությունը Սենատին հաստատման համար: Դեսպանը չի կարող նշանակվել առանց Սենատի համաձայնության:

Սենատի կոմիտեի նախագահն է դեմոկրատ Ջոն Քերրին, որն առաջադրվել էր ԱՄՆ նախագահի պաշտոնում 2003 թվականին: Կոմիտեի կազմում են սենատորներ Ռոբերտ Մենենդեսը, Բարբարա Բոքսերը և Բենջամին Քարդինը, որոնք սատարում են Հայոց ցեղասպանության մասին թիվ 316 բանաձևին: Սենատոր Մենենդեսը օգտվեց վետոյի իր իրավունքից Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Ռիչարդ Հոգլանդի թեկնածության քննարկման ժամանակ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---