Լևոն Իգիթյան. «Հայ ժողովուրդն այնքան փխրուն չէ, որքան կարող է թվալ»20 հուլիսի 2010 - 16:39 AMT PanARMENIAN.Net - «Մի քանի օտարալեզու դպրոցները չեն կարող կասկածի ենթարկել հայ ժողովրդի գոյության հարցը: Նա այնքան էլ փխրուն չէ, որքան թվում է», - հայտարարել է ճարտարապետ Լևոն Իգիթյանը` «Ռուսաց լեզվի ապագան Հայաստանում» թեմայով հուլիսի 20-ին տեղի ունեցած հեռուստակամրջի ժամանակ: Նա նշել է, որ Հայաստանի պետական կրթական համակարգը լավ վիճակում չի գտնվում, այդ պատճառով, առաջին հերթին, պետք է հենց այդ հարցով զբաղվել: Ճարտարապետի կարծիքով, օտարալեզու դպրոցների բացման մասին կարելի է մտածել միայն այն ժամանակ, երբ հայկական հանրակրթական համակարգը մրցունակ դառնա: Սակայն, ըստ նրա, այդ դպրոցների բացումն անհրաժեշտություն է, քանի որ «Հայաստանը պետք իր դռները բացի աշխարհի առաջ»: Նա հիշեցրել է նաև կրթական ավանդույթների մասին, որոնք արդեն կորսված են և անհրաժեշտ է դրանք վերականգնել: «Մեր դպրոցները հարկ է, որ վերականգնեն «բոլոր երեխաները պետք է լավ սովորեն» կարգախոսը, - նշել է ճարտարապետը` կոչ անելով այս հարցով զբաղվել, այլ ոչ թե վիճարկել օտարալեզու դպրոցների բացման մասին կառավարության որոշումը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |