Կառավարությունում քննարկել են ՀՀ գյուղատնտեսության 2010-2020 թվականների կայուն զարգացման ռազմավարությունը![]() 20 հուլիսի 2010 - 17:25 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության 2010-2020 թվականների կայուն զարգացման ռազմավարության վերաբերյալ խորհրդակցություն, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Փաստաթղթում ներկայացվում են ագրարային քաղաքականության հիմնական ուղղությունները և դրանց իրականացումն ապահովող միջոցառումները։ Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀՀ գյուղատնտեսության 2010-2020 թվականների կայուն զարգացման ռազմավարության և դրա կատարումն ապահովող միջոցառումների վերաբերյալ ՀՀ նախարարությունների, շահագրգիռ մարմինների և Հանրային խորհրդի ներկայացուցիչների կողմից ներկայացված դիտողությունները և առաջարկությունները։ ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Սամվել Ավետիսյանը զեկուցել է, որ փաստաթուղթը լրամշակվել է ներկայացված առաջարկություններով, և կատարված փոփոխությունները համաձայնեցվել են բոլոր շահագրգիռ կողմերի հետ։ Այնուհետև ծավալվել է մտքերի փոխանակություն գյուղատնտեսության ոլորտի արդյունավետության բարձրացման հարցի շուրջ։ Կառավարության ղեկավարը խորհրդակցության մասնակիցներին է ներկայացրել Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (ԳԶՄՀ) կողմից իրականացվելիք «Գյուղական կարողությունների ստեղծման ծրագիրը»` կարևորելով դրա նշանակությունը գյուղատնտեսության ոլորտի զարգացման գործում։ Ամփոփելով քննարկման արդյունքները` Տիգրան Սարգսյանը հանձնարարել է մեկ շաբաթվա ընթացքում գրավոր ներկայացնել ռազմավարության վերաբերյալ վերջնական առաջարկությունները և դիտողությունները։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |