Ալեքսանդր Ստանոևիչ. «Երևանում մենք կցուցադրենք գրոհային ֆուտբոլ»![]() ![]() PanARMENIAN.Net - Հուլիսի 21-ին Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Փյունիկը» Երևանի Վ. Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում պատասխան խաղով հանդես կգա Սերբիայի «Պարտիզանի» դեմ: «Պարտիզան» թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Ստանոևիչը Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է, որ իր սաները Երևան են եկել հաղթելու համար և ցուցադրելու են իրենց բոլոր հնարքները: «Բելգրադում մենք շատ առիթներ ունեինք գոլ խփելու, սակայն այստեղ փորձելու ենք ավելի լավ խաղալ: Կարծում եմ, ֆանատներ շատ կլինեն, և նրանք մեզ լավ կընդունեն», - ասել է Ստանոևիչը: Չնայած առաջին խաղի 3:1 հաշվով հաղթանակին, «Պարտիզանի» մարզիչը գտնում է, որ այդ հաշիվը բավարար չի նրանց հաջորդ փուլ դուրս գալու համար: «Երևանում, ինչպես միշտ, մենք գրոհային ֆուտբոլ ցույց կտանք ու միայն պաշտպանության մասին չենք մտածի», - ընդգծել է մարզիչը: Թիմը Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի խաղերի մեծ փորձ ունի, սակայն Ստանոևիչի խոսքերի համաձայն, հիմա մտածում է միայն «Փյունիկի» հետ խաղի մասին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |