Ալեքսան Միքայելյանը հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե դափնեկիր է դարձել![]() 21 հուլիսի 2010 - 16:16 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 20-ին Բուդապեշտում (Հունգարիա) մեկնարկեց ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Առաջին մրցութային օրը հունահռոմեական ըմբշամարտում հարթակ դուրս եկան Հայաստանի 4 ներկայացուցիչներ: 60 կգ քաշային կարգում Ալեքսան Միքայելյանը հաղթեց Ֆինլանդիայի, Իտալիայի և Վրաստանի ըմբշամարտիկներին ու կարողացավ բրոնզե մեդալ նվաճել, հաղորդում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Հայաստանի հավաքականի մնացած ըմբշամարտիկներն առանց մեդալների մնացին: Հուլիսի 21-ին ելույթ կունենան հունահռոմեական ըմբշամարտի վերջին 4 մարզիկները: Հուլիսի 22-ից կմեկնարկեն ազատ ըմբշամարտի մենամարտերը: Հայաստանից Աշոտ Խաչատրյանը կամ Մաթևոս Սարոյանը հանդես կգան 50 կգ քաշային կարգում, Վոլոդյա Ֆրանգուլյանը` 55 կգ ք/կ, Հրաչյա Շահնազարյանը` 60 կգ ք/կ, Դավիթ Խաչատրյանը` 66 կգ ք/կ, Հայկ Կարապետյանը` 74 կգ ք/կ, Վահե Թամրազյանը` 84 կգ ք/կ, Անդրանիկ Գալստյանը` 96 կգ ք/կ և Տիգրան Քեսայանը` 120 կգ քաշային կարգում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |