Եղիշե Թանաշյան. Ծաղկաձորը կմահանա որպես զբոսաշրջային կենտրոն![]() 21 հուլիսի 2010 - 16:22 AMT PanARMENIAN.Net - «Նույնիսկ եթե Ծաղկաձորում ուշացումով կիրառվի նոր զբոսաշրջային քաղաքականությունը, այդ քաղաքը միևնույն է կմեռնի որպես զբոսաշրջային կենտրոն»,-հայտարարել է Ճամփորդական գործակալների հայկական միության փոխնախագահ Եղիշե Թանաշյանը հուլիսի 21-ի մամլո ասուլիսում: Ըստ նրա, այդ գործընթացն առնվազն անխուսափելի է ի սկզբանե սխալ որդեգրած զբոսաշրջային քաղաքականության պատճառով: Ըստ Եղիշե Թանաշյանի, Հայաստանում զբոսաշրջության զարգացման համար առաջին հերթին պետական աջակցություն է հարկավոր: «Տաթևի ու Ջերմուկի ծրագրերը կնպաստեն զբոսաշրջություն զարգացմանը, սակայն դա հայկական զբոսաշրջության զարգացման ներուժի ընդամենը 15 տոկոսն է»: Այս առնչությամբ նա ուշադրությունը հրավիրել է նաև այլընտրանքային զբոսաշրջության զարգացման վրա: «Հայաստանում զբոսաշրջությունը թանկ է, քանի որ մենք վաճառում ենք մեր պատմական ու մշակութային արժեքները: Դա հանգստի էլիտար տեսակ է, որի համար մարդիկ պատրաստ են բարձր գին վճարել: Սակայն այդ տիպի զբոսաշրջությունն այնուամենայնիվ չի ապահովում զբոսաշրջիկների մեծ ներհոսք: Դրան մենք կկարողանանք հասնել, զարգացնելով էքստրեմալ զբոսաշրջությունը, հանգիստը բնության գրկում և այլ տեսակները»,-նշել է Թանաշյանը: Սակայն ճամփորդական գործակալների համար ամենամեծ խնդիրն, ըստ Թանաշյանի, ավիատոմսերի չհիմնավորված բարձր գինն է: «Եթե Հայաստանում հանգստյան ամբողջական փաթեթն առանց ավիատոմսի կազմում է 600 դոլար, ապա տոմսի հետ այդ գումարը հասնում է 1500 դոլարի: Առաջին հերթին հարկավոր է պայքարել այդ ոլորտում չգրված մենաշնորհի դեմ»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |