Գագիկ Մինասյան. «Ղարաբաղյան հարցի լուծման գործում ժամանակն աշխատում է Հայաստանի օգտին»![]() 21 հուլիսի 2010 - 16:39 AMT PanARMENIAN.Net - Ալմաթիում տեղի ունեցած ԵԱՀԿ ԱԳՆ ոչ պաշտոնական վեհաժողովի շրջանակներում տեղի ունեցած հանդիպումը կարելի է կոչել կարևոր ժամանակաշրջանում ձեռք բերած արդյունքների հանրագումար, որը ներառում էր 1-2 տարիների գործընթացները, գտնում է ՀՀԿ անդամ, ԱԺ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Նրա խոսքերի համաձայն, նախ` ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների ներկայացուցիչները Աթենքում հայտարարություն արեցին, հստակ ներկայացնելով երեք սկզբունքները, որոնց հիման վրա պետք է լուծվի ղարաբաղյան հարցը: Այնուհետև Ռուսաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցան հանդիպումներ Սոչիում և Սանկտ Պետերբուրգում, որտեղ մադրիդյան սկզբունքները նոր շունչ ստացան, քանի որ այդ փոխլրացնող սկզբունքներին ավելացան նոր առաջարկներ, ինչն էլ մեկ անգամ ևս կարևորեց դրանք: Մասնավորապես, հաստատեց, որ առանձին սկզբունքների կիրառումը անընդունելի է նախագահող երկրների համար: «Խոսքը հելսինկյան ամփոփիչ սկզբունքների` ազգային ինքնորոշման, տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման մասին է: Այս սկզբունքների համալիր կիրառումը կապահովի ղարաբաղյան հարցի արդար լուծումը», - ասել է նա հուլիսի 21-ին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ: Միաժամանակ նա ավելացրել է, որ դրանք հենց այն սկզբունքներն են, որոնց համար Հայաստանը պայքարում է և որից խուսափում է Ադրբեջանը: «Ժամանակն աշխատում է ի շահ Հայաստանի, դեռ ավելին, միջազգային հանրությունն աստիճանաբար այնպիսի եզրահանգումների է գալիս, որոնք բխում են միջազգային իրավունքների նորմերից: Այդ պատճառով ես մեծ նշանակություն եմ տալիս այն հայտարարություններին, որոնք արել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների ԱԳ նախարարները», - ավելացրել է նա: Գագիկ Մինասյանը նաև ասել է, որ Ադրբեջանի նմանատիպ ոչ կառուցողական հետագա պահվածքի դրսևորման դեպքում ԼՂՀ իշխանություններն անխուսափելիորեն կմասնակցեն բանակցային գործընթացին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |