Սուրբ Խաչ եկեղեցում կայանալիք եկեղեցական արարողությունը Թուրքիայի հերթական շոուն է![]() ![]() PanARMENIAN.Net - Եկեղեցական արարողությունը, որը կայանալու է սեպտեմբերի 19-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում, Թուրքիայի հերթական շոուն է: Այս մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը: Նա հավելեց, որ թուրքական իշխանությունները, որ մինչ օրս խաչ չեն տեղադրել եկեղեցու գմբեթին, շարունակում են խախտել 1923թ. Լոզանի պայմանագրի դրույթները: «X դարի Սուրբ Առաքելոց հայկական եկեղեցին վերածվել է մզկիթի: Ես կգերադասեի, որ Սուրբ Խաչում արարողություն արտոնելու փոխարեն, թուրքական իշխանությունները վերանորոգեին այդ եկեղեցին»,-ասել է Դեմոյանը: Նա նշեց, որ ճիշտ կլինի հայկական կողմից պաշտոնական պատվիրակություն չգործուղել Սուրբ Խաչ եկեղեցու արարողությանը մասնակցելու նպատակով: ![]() ![]() Սբ. Խաչ եկեղեցի Սբ. Խաչ եկեղեցին վերականգնվել է, սակայն գործում է միայն որպես թանգարան: Թուրքիայի իշխանությունները մինչ օրս թույլ չեն տալիս եկեղեցու գմբեթին խաչ տեղադրել: Վերականգնված եկեղեցու բացումը տեղի է ունեցել 2007 թ. մարտի 29-ին: Բացման արարողությանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Կոնստանդնուպոլսի եպիսկոպոսական թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Մեսրոպ Մութաֆյանը, Հայաստանի մշակույթի նախարարի օգնական Գագիկ Գյուրջյանը, Թուրքիայի մշակույթի նախկին նախարար Աթիլա Քոչը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |