Հայաստանը մասնակցել է Աֆղանստանին նվիրված միջազգային խորհրդաժողովին![]() ![]() PanARMENIAN.Net - Հուլիսի 20-ին Քաբուլում կայացավ Աֆղանստանին նվիրված միջազգային խորհրդաժողով, որը համատեղ կազմակերպել էին Աֆղանստանի կառավարությունը և ՄԱԿ-ը: Սա առաջին նմանատիպ միջոցառումն էր, որն անցկացվում էր Աֆղանստանում: Նախորդ չորս խորհրդաժողովները հյուրընկալել էին տարբեր եվրոպական մայրաքաղաքներ: Հավաքի բացումը կատարեցին Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը և ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունը: Խորհրդաժողովին մասնակցում էին ավելի քան 70 պետությունների և մի շարք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, ԵՄ բարձր ներկայացուցիչ Քեթրին Աշթոնը: Խորհրդաժողովին Հայաստանը ներկայացնում էր ՆԱՏՕ-ում Հայաստանի դեսպան Սամվել Մկրտչյանը: Աֆղանստանի նախագահը, ինչպես նաև ելույթ ունեցողներն անդրադարձան հետևյալ խնդիրներին. -միջազգային աջակցության առավել արդյունավետ իրացում` այն երկրի կառավարության առաջնահերթություններին համապատասխանեցման և ազգային բյուջեում ներառման միջոցով, -Աֆղանստանի ազգային անվտանգության ուժերի` բանակի և ոստիկանության, կարողությունների ամրապնդում և նրանց անվտանգության ապահովման գործառույթների աստիճանական փոխանցում, -տարածաշրջանային համագործակցության ամրապնդում և հարևան երկրների հետ փոխգործակցության միջոցով երկրում կայունության ու անվտանգության երաշխավորում, -երկրի ներսում հաշտեցման և վերաինտեգրման գործընթացների իրականացում, -կոռուպցիայի դեմ գործնական պայքար և տարբեր մակարդակներով արդյունավետ կառավարման ապահովում: Խորհրդաժողովի ավարտին մասնակիցները հավանության արժանացրին «Աֆղան կառավարության նորացված հանձնառությունը աֆղան ժողովրդին, միջազգային հանրության նորացված հանձնառությունը Աֆղանստանին» կոմյունիկեն: Այս մասին հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |