Հայաստանը 2 ժամով մասնակիորեն զրկվեց Ինտերնետից Վրաստանում տեղի ունեցած վթարի պատճառով![]() 21 հուլիսի 2010 - 17:39 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում օպտիկամանրաթելային մալուխի ընդհատման պատճառով Հայաստանը 2 ժամով մասնակիորեն զրկվեց Ինտերնետից: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է FiberNet ընկերության մամլո քարտուղար Միխայիլ Բալայանը, ներկա պահին խնդիրը կարգավորված է: Մալուխի վնասվածքը տեղի էր ունեցել Քութայիսի քաղաքի մերձակայքում: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդեցին «ԱրմենՏելի» մամլո ծառայությունից, վթարի արդյունքում ընկերությունում նույնպես ալիքի մասնակի կորուստ է գրանցվել, սակայն կապի այլընտրանքային ալիքների շնորհիվ ընկերության հաճախորդների մոտ կապի ընդհատում չի նկատվել: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |