Պատերազմը Ղարաբաղում աղետ կդառնա ողջ տարածաշրջանի համար![]() ![]() PanARMENIAN.Net - Չնայած նրան, որ Հայաստանը չի պատրաստվում անդամակցել ՆԱՏՕ-ին, նրա համագործակցությունը այդ կազմակերպության հետ հաջող է դասավորվում: Այստեղ կարելի է հիշատակել նաև «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում Individual Partership Action Plan (IPAP) դրական գնահատականը, հաջող բարեփոխումները անվտանգության ու պաշտպանության ոլորտում, որոնց իրականացմանը նպաստում են ՆԱՏՕ-ի փորձագետները: 40 հայ զինվորների մասնակցությունը կայունացման գործողությանն Աֆղանստանում 2010 թվականի հունվարից ՆԱՏՕ-Հայաստան համագործակցության հատուկ դրսևորում է: Հարկ է ընդգծել, որ հրամանատրությունը բարձր է գնահատում հայ զինվորների պրոֆեսիոնալիզմը, որոնք ծառայում են հյուսիսային Աֆղանստանում: Այդ մասին հայտարարել է Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին: Նա հիշեցրեց, որ Լեհաստանի պաշտպանության նախարար Բոգդան Կլիխտի անցյալ տարվա նոյեմբերին Հայաստան կատարած այցի ժամանակ նախանշվեցին ռազմական համագործակցության հեռանկարային ոլորտները, մասնավորապես, ոսուցման, ահաբեկչության դեմ պայքարի, տեղեկատվական քաղաքականության ոլորտներում: Լեհաստանն իր հարուստ փորձը կկիսի հայ գործընկերների հետ: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ ՆԱՏՕ-ն ու ԵՄ-ն արտահայտվում են ղարաբաղյան խնդրի միայն խաղաղ կարգավորման օգտին: «Մենք գտնում ենք, որ ԵԱՀԿ ՄԽ-ն լավ շրջանակներ է ստեղծում հակամարտության լուծումների որոնման համար: Եվ ՆԱՏՕ-ն, և ԵՄ-ն դատապարտում են հրադադարի պայմանների խախտումը, ինչի մասին ԵՄ-ն բազմիցս է հայտարարել: Այնպես որ նրա դիրքորոշումը պարզ է: Ղարաբաղյն հակամարտությունը սպառնում է ողջ կովկասյան տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը: Չնայած զինված միջադեպերին, 1994թ. ստորագրված զինադադարն, ընդհանուր առմամբ, պահպանվում է, թեև պատերազմի վերսկսման վտնագ միշտ կա: Իրադարձությունների նման զարգացումը աղետ կլիներ ողջ տարածաշրջանի համար: Հրադադարի պահպանումը խաղաղ բանակցությունների հիմնական պայմանն է: Սակայն զինադադարի պահպանումը չի կարող ինքնանպատակ լինել, քանի որ դա խնդրի լուծում չէ: Տարիներ շարունակվող խաղաղ բանակցությունները պատմական բեկման կարիք ունեն, որն անհնար է առանց երկկողմ փոխզիջման, ինչն, իր հերթին պահանջում է համարձակ քայլեր ինչպես Երևանից, այնպես էլ Բաքվից: Ես վստահ եմ, որ լուծումը` թեկուզ մասնակի, ժամանակավոր, բխում է ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերի շահերից»,-ասել է Սիկորսկին: ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |