Վրաստանի ղեկավարությունը սկսել է Ջավախքի հայաթափման քաղաքականություն վարել![]() ![]() PanARMENIAN.Net - Ջավախքում Վրաստանի ղեկավարությունն իրագործում է հայաթափման նոր քաղաքականություն, որը «սպիտակ ցեղասպանություն է»: Թբիլիսիում արդեն հաստատվել է Ջավախքի հայկական դպրոցների նոր ուստարվա ծրագիրը, որտեղ հայոց լեզվի ու գրականության ժամերը կրճատվել են 2 անգամ: Այդպիսով, հայոց լեզվի դուրս մղման քաղաքականության արդյունքում հայոց լեզվի դասաժամերը խորհրդային շրջանի համեմատ կրճատվել են 5 անգամ, իսկ հետխորհրդային շրջանի համեմատ` 2 անգամ: Այս մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, «Ջավախք» հայրենակցակա միության նախագահ Շիրակ Թորոսյանը: Ըստ Թորոսյանի, Վրաստանի իշխանությունների այս քայլի նպատակն է հայոց լեզվի դուրս մղումը Ջավախքից, ինչը ազգային փոքրամասնությունների իրավունքների կոպիտ խախտում է: «Վրաստանի ղեկավարության հակահայկական քաղաքականությունը անցնում է բոլոր սահմանները»,-հայտարարել է պատգամավորը: Ինչպես նշել է Թորոսյանը, մեկ այլ անընդունելի երևույթ է այն, որ Վրաստանի հատուկ ծառայությունները կազմել են հայոց լեզվի ու պատմության ուսուցիչների ցուցակը, որոնց առանց բացատրությունների զրկում են աշխատանքից: «Նրանց նույնիսկ արգելվում է աշխատել մեկ այլ պաշտոնում Վրաստանում»,-ասել է Թորոսյանը` հավելելով, որ նման գործողություններն ուղղված են ջավախահայության ազգային նկարագրի աղճատմանը: «Այս պահի դրությամբ Ջավախքում այնպիսի հետապնդումների համակարգ է ներդրվել, ինչպիսին չկար նույնիսկ խորհրդային տարիներին` Ստալինի օրոք»,-ասել է նա: Պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին, թե որն է Հայաստանի դերը Ջավախքում ստեղծված իրավիճակը շտկելու գործում, Շիրակ Թորոսյանը նշել է, որ հայկական կողմը պետք է վրաց իշխանությունների հետ հանդիպումներում արծարծի ջավախահայության խնդիրները: «Այսինք, դարձնի այդ հարցը երկկողմ օրակարգի հիմնական հարցերից մեկը: Ես հուսով եմ, որ Վրաստանի իշխանություններն, ի վերջո, նույնպես կհասկանան, թե ինչ աղետալի հետևանքներ կարող է ունենալ այդ քաղաքականությունը Վրաստանի համար»,-ասել է Թորոսյանը: ![]() ![]() Ջավախք Ջավախքն հնուց ի վեր բնակեցված է եղել հայերով, ինչի մասին վկայում են ինչպես հայկական, այնպես էլ վրացական, արաբական, թուրքական եւ այլ աղբյուրները: Ըստ վրաց Լեոնտի Մրովելիի աղբյուրի, IV դարի սկզբում Ջավախքի բնակչության խոսակցական լեզուն հայերենն էր: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |