Շիրակ Թորոսյան. Վրաստանը ցանկանում է ձերբազատվել հայկական գործոնից Ջավախքում![]() ![]() PanARMENIAN.Net - Վրաստանի իշխանությունները, ելնելով Վրաստանից Հայաստանի հաղորդակցային կախվածությունից, հակահայկական քաղաքականություն են վարում Ջավախքում: Նրանք բացահայտ ասում են, որ ջավախահայության ազգային խնդիրների մասին ցանկացած խոսակցություն սրում է հայ-վրացական հարաբերությունները: Այս մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը: Ըստ Թորոսյանի, Վրաստանը ցանկանում է ձերբազատվել Ջավախքի հայերից, որպեսզի նրանք չդառնան ազդեցության գործոն Հայաստանի ձեռքում: «Ջավախքի վերջնական հայաթափումը կվատթարացնի նաև Հայաստանի վիճակը, քանի որ արդեն չի լինի այն հայկական գործոնը Վրաստանում, որը կարող է զսպել վրաց իշխանությունների ՀՀ հանդեպ կամայական գործողությունները»,-ասել է նա: Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչ վիճակում է Շիրակ Թորոսյանի հարցը, որին թույլ չեն տալիս մուտք գործել Վրաստան, նա նշել է, որ դեռ ոչինչ չի փոխվել: «Շուրջ մեկ ամիս առաջ Վրաստանում ԱՄՆ դեսպանատնից ինձ հրավիրեցին Թբիլիսի քննարկելու համար Վրաստանի ազգային փոքրամասնությունների խնդիրները: Սակայն, միևնույն է, Վրաստանի իշխանությունները թույլ չտվեցին ինձ մեկնել Թբիլիսի»,-ասել է հայ պատգամավորը: ![]() ![]() Ջավախք Ջավախքն հնուց ի վեր բնակեցված է եղել հայերով, ինչի մասին վկայում են ինչպես հայկական, այնպես էլ վրացական, արաբական, թուրքական եւ այլ աղբյուրները: Ըստ վրաց Լեոնտի Մրովելիի աղբյուրի, IV դարի սկզբում Ջավախքի բնակչության խոսակցական լեզուն հայերենն էր: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |