Փախստականների վերադարձի իրավունքն առաջին հերթին պետք է տարածվի Ադրբեջանի հայերի վրա![]() PanARMENIAN.Net - Փախստականների և ներքին տեղահանված անձանց նախկին բնակության վայրերը վերադառնալու իրավունքն առաջին հերթին պետք է տարածվի Ադրբեջանը լքած հայ փախստականների վրա: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Ադրբեջանի հայերի վեհաժողով» հասարակական կազմակերպության նախագահ Գրիգորի Այվազյանը, հայ համայնքը մեծ ավանդ ունի Ադրբեջանի կայացման ու զարգացման գործում, և այսօր իրավունք ունի պահանջել Ադրբեջանի իշխանություններից փոխհատուցել ինչպես նյութական, այնպես էլ բարոյական վնասը: «Մենք համարում ենք մեզ Ադրբեջանի քաղաքացիներ, որոնք իրենց տները վերադառնալու իրավունք ունեն: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների վերջին հայտարարությունն, որ արվեց հունիսի 26-ինՄուսկոկայում, հստակ ամրագրում է մեր իրավունքը»,-ասել է կազմակերպության նախագահը: Ըստ Այվազյանի հաշվարկների, Ադրբեջանը լքած հայերին հասցված միայն նյութական վնասը կազմում է 70 մլրդ դոլար: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |