«Ամերիաինվեստ» ՓԲԸ-ն 2011 թ. պատրաստ կլինի աջակցելու կենսաթոշակային հիմնադրամների սպասարկմանը![]() 22 հուլիսի 2010 - 16:36 AMT PanARMENIAN.Net - «Ամերիաինվեստ» ՓԲԸ-ն վերաձևավորվելու է և դառնալու է ներդրումային ընկերություն, որը վարելու է թոշակային ակտիվները: Այս մասին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է «Ամերիաբանկ» ՓԲԸ գլխավոր տնօրեն, տնօրինության նախագահ Արտակ Հանեսյանը: «Ներկայում ընկերությունը չի զբաղվում ակտիվների վարմամբ, սակայն այն վերաձևավորվելու է և զբաղվելու է կենսաթոշակային և այլ հիմնադրամներով», - ասել է նա: Բանկիրը հիշեցրել է, որ դեռևս անցյալ տարի «Ամերիաբանկը» կենսաթոշակային հիմնադրամներին առնչվող նախագիծ էր մշակել, որն այսօր փորձարկվում է: «Ես համոզված եմ, որ երբ սկսի աշխատել կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգը, դա կհանգեցնի այն բանին, որ մենք պատրաստ կլինենք աջակցել կենսաթոշակային հիմնադրամների սպասարկմանը», ավելացրել է գլխավոր տնօրենը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |