Կոսովոյի գործով ՄԱԿ Միջազգային դատարանի որոշումը դրական անդրադարձ կունենա ԼՂՀ անկախության ճանաչման վրա![]() 22 հուլիսի 2010 - 20:26 AMT PanARMENIAN.Net - Կոսովոյի գործով ՄԱԿ Միջազգային դատարանի որոշումը դրական անդրադարձ կունենա ԼՂՀ անկախության ճանաչման վրա: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Շարմազանովի խոսքով, ՄԱԿ դատարանի նման որոշումն այն բանի ցուցանիշն է, որ ազգերի ինքնորոշման իրավունքն աստիճանաբար գերակայում է տարածքային ամբողջականության սկզբունքի նկատմամբ: «Բնականաբար Ղարաբաղն ու Կոսովոն առանձին հարցեր են, բայց այդ որոշումը դրական անդրադարձ կունենա Արցախի անկախության ճանաչման վրա: Յուրաքանչյուր ժողովուրդ իր ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու իրավունք ունի»,- նշել է ՀՀԿ խմբակցության քարտուղարը: Նա ավելացրել է նաև, որ այդ որոշումը կարող է Ադրբեջանի հերթական հիստերիայի պատճառ դառնալ: Հուլիսի 22-ի ՄԱԿ միջազգային դատարանի վճռի համաձայն, 2008 թվականի փետրվարի 17-ին Կոսովոյի հռչակած անկախությունը «չի խախտում միջազգային իրավունքները»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |